ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը խափանել է Արևմուտքի պլանները
  ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը խափանել է Արևմուտքի պլանները
09:14     14 04 2025    
Ադրբեջանը, բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի աջակցության շնորհիվ, խափանել է Արևմուտքի պլանները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, որևէ գործնական քայլ չեն ձեռնարկել Ղարաբաղի խնդիրը լուծելու համար։

«Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրվել օկուպացիան դադարեցնելու համար. նույն մոտեցումը ցուցաբերվել է օկուպանտի և օկուպացված կողմի նկատմամբ: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում խնդրի լուծումից հետո, 30 տարվա ընթացքում ոչ մի ակտիվություն չցուցաբերած արևմտյան երկրները սկսեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Նրանք, իբր, փորձել են պատժել Ադրբեջանին՝ իր տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: Այս քայլերի առաջնագծում են Ֆրանսիան և անձամբ Էմանուել Մակրոնը: Նրանք ցանկանում էին պատժել Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելով և փորձեցին ԵՄ-ում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ», - ընդգծել է Ջ. Բայրամովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱԳՆ  


Լրահոս