Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքի օրակարգային հարցերը քաղաքական, անվտանգության, տնտեսության, տրանսպորտի և կապի, հումանիտար ոլորտներում, համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր:
Նշվել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ, դարձել է միջազգային հարաբերությունների համակարգում առկա խնդիրների քննարկման կարևոր հարթակներից մեկը։
Մասնավորապես, ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անկայունության և անվտանգության խնդիրների լուծման գործում բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը։
Գոհունակությամբ նշվել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրության վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ շարունակվում են բոլոր մակարդակներում և հարթակներում։