Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի վերոնշյալ հայտարարությունը:
«Հայտնի է, որ Ռուսոպուլոսը, Շվաբեն և նրանց նման մի շարք մարդիկ, չնայած ադրբեջանական կողմի՝ երկխոսության համար բաց լինելուն՝ նույնիսկ Ադրբեջանի դեմ ԵԽ կանոնադրության խախտմամբ ձեռնարկված քայլերից և ԵԽԽՎ-ի կողմից լիազորությունների չարաշահումից հետո, մշտապես փորձում են նսեմացնել մեր երկրի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա։
ԵԽԽՎ-ն այս տարիների ընթացքում արժանացել է ադրբեջանական ժողովրդի արդարացի ատելությանը երկակի ստանդարտների վրա հիմնված իր հակաադրբեջանական քաղաքականության պատճառով։
Մեր պետության ղեկավարին վիրավորելը, նրան «բռնապետ» անվանելը չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ, սա քաղաքական ձախողում է և տգիտություն։ Վեհաժողովում առկա հիստերիան և այն ղեկավարող բռնապետ Ռուսոպուլոսը հանդիսանում են ԵԽԽՎ-ում տիրող անմխիթար իրավիճակի դրսևորումը։ Նույն իրավիճակը կարելի է տեսնել Եվրախորհրդարանում։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը՝ քանի որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը, անհեթեթ է Ադրբեջանից պահանջել կատարել նրանց կայացրած որոշումները։ Այս պայմաններում դատական որոշումների կատարումն անհնար է։
Նշենք, որ Թեոդորոս Ռուսոպուլոսի, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամների անունը, ովքեր պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավաբանորեն կասկածելի նախաձեռնությունը, ընդգրկվել է սև ցուցակում։ Եթե Ռուսոպուլոսը փորձի մտնել Ադրբեջան, նրան կարտաքսեն»,- ասել է ԱԳՆ խոսնակը։