Ալիևը հանդիպել է Սուդանի ղեկավարի հետ
  Ալիևը հանդիպել է Սուդանի ղեկավարի հետ
10:08     12 04 2025    
Ապրիլի 11-ին Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Սուդանի ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ Աբդելռահման Ալ-Բուրհանի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Սուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահը նշել է, որ մեր երկրների միջև առկա են պատմական կապեր։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր երկիր է, որն ունի մեծ ազդեցություն ինչպես իր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։

Աբդել Ֆաթահ Աբդելռահման Ալ-Բուրհանը հայտարարել է, որ Սուդանը կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և ընդգծել երկու երկրների միջև հանքարդյունաբերության, նավթի, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության համար լավ հնարավորությունների առկայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև կրթության և թրենինգների ոլորտում համագործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սուդան  


Լրահոս