Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Ալեքբերլին ելույթ է ունեցել՝ Անթալիայի IV դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ «Խորհրդարանական դիվանագիտությունը գլոբալ կառավարման մեջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Ալեքբերլին նշել է, որ 20-րդ դարում թուրք-մուսուլմանական բնակչությունը բազմիցս ենթարկվել է զանգվածային տեղահանության, և այսօր Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։
«1987-1991 թվականների տեղահանությունների վերջին ալիքի ընթացքում՝ ավելի քան 300 հազար ադրբեջանցի թուրքեր վտարվել են իրենց հողերից։ Մեր պատմական հուշարձաններն ու նախնիների գերեզմանները ոչնչացվել են։ Սա լուրջ վնաս է հասցրել ողջ մարդկության մշակութային ժառանգությանը», - նշել է նա։
Ալեքբերլիի խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանի խնդիրը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից։ «Մեզ վտարեցին զինված հակամարտության արդյունքում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադառնալ իր երկիր։ Սակայն Հայաստանը խախտում է այս իրավունքը։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն ճանաչում է՝ նախկինում Ադրբեջանում բնակված և քաղաքացիություն ունեցող հայերի վերադարձի իրավունքը», - ասել է նա։