Մալայզիայի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն
 Մալայզիայի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն
14:33     10 04 2025    
Մալայզիայի փոխարտգործնախարար Դաթուկ Մոհամադ Ալամինը ապրիլի 14-ից 16-ը կայցելի Բաքու։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այցի շրջանակներում նա Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ կհամանախագահի Մալայզիա-Ադրբեջան երկրորդ քաղաքական խորհրդակցությունները։

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը՝ քաղաքական և տնտեսականից մինչև հյուպատոսական և հումանիտար, երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Մալայզիա   Ադրբեջան  


Լրահոս