Մոսկվայում քննարկվել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունները
Մոսկվայում քննարկվել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունները
09:13     10 04 2025    
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ապրիլի 9-ին աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում Խալաֆ Խալաֆովը հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի, ՌԴ ԱԳ փոխնախարարներ Միխայիլ Գալուզինի և Անդրեյ Ռուդենկոյի հետ։

Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կառուցողական երկխոսությունը, նշվել է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական շփումները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մոսկվա  


Լրահոս