Ալիև. Նրանք զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան և անկախությունը հանուն «մեծ Հայաստանի» մասին երազանքի
  Ալիև.  Նրանք զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան և անկախությունը հանուն «մեծ Հայաստանի» մասին երազանքի
14:18     09 04 2025    
Հայաստանն իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ADA համալսարանում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ։

«Ադրբեջանից ամբողջ տարանցումը, այդ թվում՝ նավթը, գազը և բեռները, անցնում է Վրաստանով։ Այնպես որ, Հայաստանը կարող էր լինել այս գործընթացի մաս։ Սա նրանց մեղքն է, որ նրանք սխալ հաշվարկեցին ապագա զարգացման մասին և զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան, իրենց իրական անկախությունը՝ հանուն «մեծ Հայաստանի» մասին երազանքի», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Հայաստան  


Լրահոս