Բայրամով. Ադրբեջանը աջակցում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը
  Բայրամով.  Ադրբեջանը աջակցում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը
16:38     08 04 2025    
Ապրիլի 8-ին Աբու Դաբիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակը։

Կողմերը քննարկել են՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշել են՝ համատեղ միջկառավարական հանձնաժողովի դերը և ընդգծել փորձի փոխանակումը՝ բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և կրթության ոլորտներում։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը աջակցում է՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Նա իր գործընկերոջը տեղեկացրել է նաև՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և շինարարական լայնածավալ աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարում Ադրբեջանի ջանքերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս