Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ սուրբ Ռամազան տոնի առթիվ և փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և նույնպես շնորհավորել է Իրանի նախագահին և Իրանի ժողովրդին։
Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել՝ մեր երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, կարծիքներ են փոխանակել՝ տնտեսական, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Zinvor.info