ԵՄ-ն՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին
 ԵՄ-ն՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին
16:05     17 03 2025    
Ադրբեջանը շարունակում է մնալ ԵՄ-ի հիմնական և հուսալի էներգիայի մատակարարը, Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ապրիլին Բաքվում Հարավային գազային միջանցքի (SGC) և «Կանաչ» էներգիայի վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նախարարական նիստերից հետո այդ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ նրա, Եվրամիությունը ակնկալում է հետագա համագործակցություն Ադրբեջանի հետ ԵՄ մատակարարման անվտանգության ամրապնդման գործում՝ հաշվի առնելով RePowerEU ծրագրի նպատակները, որն ուղղված է էներգետիկ անցմանը և մինչև 2030 թվականը ռուսական հանածո վառելիքից հրաժարվելուն։

Օրերս Բրյուսելում կայացել է Աշխատանքային խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է Եվրահանձնաժողովի և Սլովակիայի կողմից ՝ գազամատակարարման հարցերը լուծելու համար, Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով գլխավոր վարչության տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոյի և Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովայի մասնակցությամբ։ Միջոցառմանը հրավիրված է եղել նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Օրխան Զեյնալովի գլխավորությամբ։

Մեկնաբանելով հանդիպումը՝ Report-ի զրուցակիցն ընդգծել է, որ այն տեղի է ունեցել ԵՄ-ի և նրա էներգետիկ գործընկերների միջև կանոնավոր շփումների շրջանակում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս