ՆԱՏՕ-ն արձագանքել է Բաքվի և Երևանի համաձայնագրին
 ՆԱՏՕ-ն արձագանքել է Բաքվի և Երևանի համաձայնագրին
12:16     15 03 2025    
Ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերումը։

«Հիանալի նորություն: Երեք տարի շարունակ ես ուշադիր հետևել եմ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ: Շնորհավորում եմ կողմերին այս մեծ ձեռքբերման կապակցությամբ, որը պետք է ճանապարհ հարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Բաքու   Երևան