Հարությունյանը խոսել է Գյանջայի հրթիռակոծության մասին
  Հարությունյանը խոսել է Գյանջայի հրթիռակոծության մասին
10:20     15 03 2025    
Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության ժամանակ ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով պետական մեղադրողի հարցերին, պատմել է Գյանջա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը հասցված հրթիռային հարվածների մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այս մասին տեղեկությունը ստացել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից։

«Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Զրույց եմ ունեցել գլխավոր շտաբի պետի հետ։ Նա ինձ տեղեկացրեց Գյանջայի օդանավակայանի վրա հարձակման մասին։ Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հարությունյան   Գյանջա