Սահակյանը՝ Ադրբեջանում քաղաքացիական օբյեկտների գնդակոծման մասին
  Սահակյանը՝ Ադրբեջանում քաղաքացիական օբյեկտների գնդակոծման մասին
18:32     14 03 2025    
Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացած դատավարության ժամանակ մեղադրյալ Բակո Սահակյանը պատասխանել է այն հարցերին, թե օկուպացված տարածքներում եղել են արդյոք՝ «Իսկանդեր-Մ», «Տոչկա-Ու» հրթիռային համակարգեր և այլ ավերիչ զինատեսակներ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բակո Սահակյանը հայտարարել է, որ նշված զինատեսակները Ղարաբաղի տարածքում չեն եղել։

«Վստահաբար կարող եմ ասել, որ իմ «նախագահության» օրոք, այսինքն՝ 2007-2020 թվականներին, այդ զենքերը Ղարաբաղ չեն բերվել»,- նշել է մեղադրյալը։

Նա հավելել է. «Չնայած «պաշտպանության գերատեսչության» «ղեկավարը» պարտավոր չէր զեկուցել անջատողական ռեժիմի «նախագահին», սակայն, հաշվի առնելով այդ զենքի կարևորությունը, «բանակի հրամանատարը» կտեղեկացներ ինձ այդ մասին, եթե դրանք ունենայինք»։

Անդրադառնալով այս զինատեսակների կիրառմամբ Ադրբեջանում քաղաքացիական օբյեկտների գնդակոծմանը և դրանց կիրառման հրամաններին՝ Սահակյանը հայտարարել է. «Կարող եմ ասել, որ հրետանային գնդակոծությունը չի կատարվել Ղարաբաղի տարածքից»:

Zinvor.info

Հեշթեգներ. Սահակյան   Ադրբեջան