Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Միլլի Մեջլիսին առընթեր Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է՝ խորհրդարանի լիագումար նիստում Նախարարների կաբինետի՝ 2024 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ։.
Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարի խոսքով, կառավարության զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում այս խնդրին։
«Փաստաթղթում նշվում է՝ գիտական ինստիտուտներում Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության բաժինների ստեղծումը։ Պետական կառույցներն արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկել՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցում։ «Առաջարկում եմ կատարված աշխատանքը ավելի մանրամասն արտացոլել հաջորդ զեկույցում»,- ասել է Ալեքբերլին։