ԱՀ ԱԳՆ. Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ Բաքուն և Երևանը հայցերը հետ կկանչեն միջազգային դատարաններից
  ԱՀ ԱԳՆ.  Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ Բաքուն և Երևանը հայցերը հետ կկանչեն միջազգային դատարաններից
16:32     14 03 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը հետ կկանչվեն։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Անդրադառնալով՝ խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին Ադրբեջանի երեկվա հայտարարությանը, նա ընդգծել է, որ գործընթացն այս ուղղությամբ է ընթանում։

Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանը միջազգային ատյաններում միջպետական հայցեր է ներկայացրել Հայաստանի դեմ՝ 30-ամյա օկուպացիայի, էթնիկ զտումների և այլ միջազգային հանցագործությունների հետ կապված։ Այս ընթացքում մեր գործունեությունը շարունակվում է տարբեր ուղղություններով, և այդ պահանջները տարբեր փուլերում են։ Այստեղ գոիրծընթացները տարվում են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև Միջազգային արբիտրաժային դատարանում։ Վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել երկու երկրների միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համաձայնեցման ուղղությամբ։ Նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ նույնպես հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի 17 հոդվածների համաձայնեցման մասին»,- ասել է փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով, Ադրբեջանն ակնկալում է, որ հաջորդ փուլում Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները.

«Նաև այս ընթացքում Հայաստանը Ադրբեջանի հետ միասին կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ՝ այն վերացնելու համար։ Ինչ վերաբերում է պահանջներին, ապա ճիշտ է, որ համաձայնագրի վերջին երկու հոդվածներից մեկում կողմերը պարտավորվել են հետ կանչել միմյանց դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերը, եթե կնքվի խաղաղության պայմանագիր։ Սա արտացոլված է ընթացիկ համաձայնագրում, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Այժմ գնդակը Հայաստանի դաշտում է. Սպասում ենք, թե հաջորդ փուլում ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նրանք։ «Ներկայումս ԱԳՆ ղեկավարների հանդիպում նախատեսված չէ»,- նշել է Մամեդովը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ