Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, «Համաշխարհային կարգի վերաիմաստավորումը. մարտահրավերների վերածումը հնարավորությունների» թեմայով միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների պետությունների և կառավարությունների ներկա և նախկին ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բաքվի XII գլոբալ ֆորումը քննարկում է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են գլոբալ արդի խնդիրները, բազմակողմ դիվանագիտությունը, բազմաբևեռ աշխարհակարգը, ՄԱԿ-ի ապագա դաշնագիրը, հետկոնֆլիկտային շրջանում վերակառուցման և շինարարական աշխատանքները և միջին տերությունների դերը նոր աշխարհակարգում:
Միջոցառումը հավաքել է միջազգային առաջնորդներին՝ քննարկելու գլոբալ քաղաքականության, անվտանգության, տեխնոլոգիաների և խաղաղության հարցեր:
Ֆորումը կշարունակվի մինչև մարտի 15-ը։