Հաջիև. Հայաստանը սխալվում է՝ կարծելով, թե հնարավոր է ցանկացած բանաձևերով ազդել Ադրբեջանի վրա
  Հաջիև.  Հայաստանը սխալվում է՝ կարծելով, թե հնարավոր է ցանկացած բանաձևերով ազդել Ադրբեջանի վրա
16:20     13 03 2025    
«Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ ԱՀ նախագահի Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևերով ազդել Ադրբեջանի կամքի վրա. «Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են»։

«Փոխհատուցման հարցը նույնպես քննարկման փուլում է։ Նախագահի հանձնարարությամբ՝ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են՝ Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է՝ տարածաշրջանում խաղաղության լիովին ապահովման համար»,- ասել է Հ.Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Հայաստան  


Լրահոս