Ի.Ալիև. Երբեմն պետք է ուժ կիրառել խաղաղության հասնելու և արդարությունը վերականգնելու համար
  Ի.Ալիև.  Երբեմն պետք է ուժ կիրառել խաղաղության հասնելու և արդարությունը վերականգնելու համար
15:12     13 03 2025    
Մենք պայքարել ենք մեր արժանապատվության համար՝ միջազգային իրավունքի հիման վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մնացին թղթի վրա 27 տարի։ Եթե մենք ուժով չազատագրեինք մեր հողերը, հաջորդ 27 տարիներին վիճակը նույնը կմնար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ երբեմն պետք է ուժ կիրառել խաղաղության հասնելու և արդարությունը վերականգնելու համար։ «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը փոխում իր քաղաքականությունը՝ իր ռազմական ներուժը զարգացնելու համար։ Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ ռեսուրսներ են ծախսում սեփական ռազմական ներուժի և ենթակառուցվածքների ամրապնդման համար։ Մենք դա անում ենք արդեն առնվազն 20 տարի՝ 2005 թվականից: Այդ ժամանակվանից մենք հզոր բանակ ենք ստեղծել։ Այս բանակն ազատագրեց մեր տարածքները, վերջ դրեց անջատողականությանը, և դրանով իսկ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին վերականգնվեցին։ Սա ոչ միայն ադրբեջանական ժողովրդի ուժեղ կամքի դրսևորում է, այլ նաև միջազգային արդարության ցուցադրում»,- հավելել է նախագահը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս