Ալիև. Ադրբեջանում էներգակիրների պակաս չկա
  Ալիև.  Ադրբեջանում էներգակիրների պակաս չկա
14:18     13 03 2025    
Մենք կարծում ենք, որ COP29-ի շրջանակներում կատարված աշխատանքը և համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը ցույց է տալիս մեր երկրի շատ պատասխանատու մոտեցումը էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր երկիրը ոչ միայն էներգառեսուրսների պակաս չունի, այլ ընդհակառակը, այսօր էներգիա է արտահանում տասնյակ երկրներ, բնական գազ՝ 12 երկրներ։ Դրանցից տասը եվրոպական են, և պատահական չէ, որ մեր երկիրը հայտնի է որպես էներգիայի համաեվրոպական մատակարար», - ընդգծել է երկրի ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս