Ալիև. Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքն ուղղված է մեր դեմ
  Ալիև.  Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքն ուղղված է մեր դեմ
14:05     13 03 2025    
Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ: Հնարավոր է, որ այսօր դրանք այլ տեղ են պետք։ Բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

Պետության ղեկավարը նշել է, որ Եվրոպական դիտորդական առաքելությունն ըստ էության Եվրոպական միության հետախուզական առաքելությունն է։ «Նրանք գիշեր-ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմանների մոտ և հարմար սողանցքներ են փնտրում մեր կողմը ներթափանցելու համար։ Մենք նաև ունենք բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- հավելել է նախագահը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Հայաստան  


Լրահոս