Ադրբեջանը ցավակցում է Պակիստանին
 Ադրբեջանը ցավակցում է Պակիստանին
09:20     13 03 2025    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին՝ ուղևորատար գնացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան հրապարակումը զետեղված է արտաքին քաղաքական գերատեսչության X սոցիալական ցանցի էջում։

«Ցնցված և խորապես վշտացած ենք Պակիստանում մարդատար գնացքի վրա ահաբեկչական հարձակման մասին սարսափելի լուրից, որը հանգեցրել է ողբերգական մարդկային զոհերի։

Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։

Այս դժվարին ժամանակներում մենք համերաշխություն ենք հայտնում եղբայրական Պակիստանին և խստորեն դատապարտում ահաբեկչության սպառնալիքի բոլոր ձևերն ու դրսևորումները»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս