Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, միջոցառման առաջին օրը կազմակերպված 5-րդ պանելում հայ աղջկա ելույթի ժամանակ, ով ներկայացել է որպես այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» բնակիչ, խեղաթյուրված և կողմնակալ տեսակետներ են արտահայտվել Ադրբեջանի վերաբերյալ։
Միլի Մեջլիսի պատգամավոր Վուգար Բայրամովն առարկել է նրա ելույթին: Նա պահանջել է անհապաղ դադարեցնել Հայաստանի ներկայացուցչի ելույթը և նշել, որ «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածք չկա, կա Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան. «Միջազգային միջոցառմանը, որի կարգախոսը երկխոսությունն է, չեն կարող ներկայացվել անջատողականության միտումներ: Միջոցառմանը կողմնակալ քաղաքական հայտարարություն անելու փոխարեն պետք է խոսել Արևմտյան Ադրբեջանից բռնի տեղահանված 300 հազար ադրբեջանցիների իրավունքների և տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին։ Կողմնակալ մոտեցումներով անհնար է խաղաղության հասնել Կովկասում», - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Zinvor.info