Բաքվում դատավարության ժամանակ հայ վկան դիմակազրկել է Վարդանյանին
 Բաքվում դատավարության ժամանակ հայ վկան դիմակազրկել է Վարդանյանին
17:12     11 03 2025    
Այսօր շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում՝ է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ղարաբաղում բնակված մի հայ, ով դատական նիստին որպես վկա ցուցմունք է տվել, հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանը Խանքենդի է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց. «Չգիտեմ՝ Ռուսաստանից է եկել, թե մեկ այլ տեղից»։

Նա նաև պատմել է , որ Ռուբեն Վարդանյանը հովանավորել է՝ 45-50 տարեկան մարդկանցից բաղկացած ջոկատների ստեղծումը՝ նպատակ ունենալով ռազմական գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ և ֆինանսավորել է դրանք։

«Շատ երիտասարդներ են միացել այս խմբավորումներին։ Ինձ հետաքրքրում էր, թե ինչու՞ աշխարհում հասյտնի գործարար, օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, ես չեմ ասում, որ նա իմ թշնամին է, չէ, թողել է իր բիզնեսը և եկել Ղարաբաղ։ – նշել է վկան։ Նա հայտնել է նաև, որ մարդիկ միացել են ջոկատներին՝ 700-2000 դոլար պարգևի դիմաց, և անցել զինվորական պատրաստություն: Այնուհետև ընթերցվել է՝ Պետական անվտանգության ծառայության կողմից նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքը։ Վկան հաստատել է իր ցուցմունքը.

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուբեն-Վարդանյան