Սիլյանովսկա-Դավկովա. Ադրբեջանը շատ ակտիվ է միջազգային հարաբերություններում
  Սիլյանովսկա-Դավկովա.  Ադրբեջանը շատ ակտիվ է միջազգային հարաբերություններում
16:29     11 03 2025    
Ադրբեջանը շատ ակտիվ է միջազգային հարաբերություններում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ։

«Վերջին հանդիպման ժամանակ այստեղ կազմակերպվեց կլիմայական կոնֆերանս։ Այժմ այս միջոցառումը հերթական անգամ կանցկացվի, որտեղ կքննարկվեն աշխարհին հուզող հիմնական մարտահրավերները։ Սա նաև լավ հնարավորություն է, քանի որ այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը։ «Կարծում եմ՝ լավ է, որ այս ամսաթիվը համընկնում է մեր հանդիպման հետ»,- ընդգծել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան