Իլհամ Ալիև. Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի
  Իլհամ Ալիև.  Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի
15:28     11 03 2025    
Ներկայումս Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկրներ, իսկ մեր բաժանորդների աշխարհագրական դիրքն ընդգրկում է եվրասիական տարածքը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովայի հետ մամուլի համար հայտարարության մեջ։

Ընդգծելով, որ տասներկու երկրներից տասը եվրոպական են, պետության ղեկավարը ասել է. «Անցյալ տարի Ադրբեջանը 25 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել արտաքին շուկաներ։ Իհարկե, մենք դրանից շատ ավելին ենք արտադրում»:

Նշելով, որ Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի , Իլհամ Ալիևն ասել է, որ դրա վառ դրսևորումն է հանդիսանում՝ մոտ երեք տարի առաջ Բաքվում ստորագրված՝ Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև