ԱՀ ՊԱԾ պետ. Երևանը մտադիր չէ համագործակցել Բաքվի հետ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում
  ԱՀ ՊԱԾ պետ.  Երևանը մտադիր չէ համագործակցել Բաքվի հետ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում
11:12     11 03 2025    
Պետական անվտանգության ծառայության ղեկավար, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը մարտի 10-ին ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Կատրին Բոմբերգերին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից, հանդիպմանը կողմերը դրական են գնահատել համատեղ գործունեությունը՝ ուղղված հայկական ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների որոնողական աշխատանքներին։

Ալի Նաղիևն իր զրուցակցին հանգամանորեն պատմել է զանգվածային թաղման վայրերի որոշման, աճյունների արտաշիրմման և ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների ինքնության բացահայտման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ համագործակցել Ադրբեջանի հետ անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու հարցում և շարունակում է ոչ կառուցողական դիրքորոշում ունենալ այս հարցում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   Ադրբեջան  


Լրահոս