Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները
  Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները
10:08     11 03 2025    
Իգդիր-Նախչըվան գազատարի շնորհիվ Նախչըվանի բնական գազի պահանջարկը ամբողջությամբ կբավարարվի առնվազն 30 տարի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մարտի 5-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։

«Բացի այդ, ես և եղբայրս՝ Իլհամ Ալիևը, քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները», - նախարարների կաբինետի նիստից հետո լրագրողներին ասել է Էրդողանը։

Նշենք, որ մարտի 5-ին Անկարայում տեսակապի միջոցով կայացել է Իգդիր-Նախչըվան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Բացման արարողության ժամանակ նշվել է, որ Իգդիր-Նախչըվան գազատարի նախագիծը Նախչըվանի գազամատակարարման դիվերսիֆիկացման հետ մեկտեղ կծառայի նաև ինչպես Նախչըվանի, այնպես էլ Իգդիրի բնակչության բարեկեցության բարձրացմանը։ Նախագծի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ապագայում խողովակաշարը, որի առավելագույն հզորությունն այսօր 730 մլն խմ է, կարող է ընդլայնվել։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս