Պուտինը պարգևատրել է Գաֆարովային
 Պուտինը պարգևատրել է Գաֆարովային
09:42     11 03 2025    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար։

Նշենք, որ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը ղեկավարում է 2020 թվականից, իսկ 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այս պաշտոնում։ Նախկինում եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Գաֆարովա  


Լրահոս