Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Անդրծովյան տարածքների նախարար Մանուել Վալսի խոսքերը BFMTV-ին տված հարցազրույցում, ով կրկին մեղադրել է Ադրբեջանին Ֆրանսիայի դեմ հիբրիդային պատերազմ վարելու և անդրծովյան տարածքներում անկախության կողմնակիցներին աջակցելու մեջ։
«Մանուել Վալսի անհեթեթ հայտարարությունները, ով քարոզում է Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և պնդում, որ այս երկիրը «տարածվում է 3 օվկիանոսների և 5 մայրցամաքների վրա», հանդիսանում են հերթական ապացույցը, որ Փարիզը չի կարողանում հաշտվել այդ ժողովուրդների շրջանում իր հենարանի կորստի հետ և ցույց է տալիս իր փաստարկների թուլությունը բռնության ակտերի և անկախության շարժումների ճնշման ֆոնին։
Մանուել Վալսի խոսքերը ցույց են տալիս, որ Ֆրանսիան պատրաստ է զոհաբերել խոսքի ազատությունն ու անկախությունը, երբ խոսքը վերաբերում է իր ռազմավարական շահերին։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը»,- հայտարարել է Հաջիզադեն։
Zinvor.info