Հաջիևը հանդիպել է բրիտանացի պաշտոնյաների հետ
  Հաջիևը հանդիպել է բրիտանացի պաշտոնյաների հետ
09:15     11 03 2025    
Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութինի և բրիտանացի այլ պաշտոնյաների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

Հաղորդվում է, որ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս