Ղուկասյան. Ռոբերտ Քոչարյանը եղել է «Կռունկ» կազմակերպության անդամ
  Ղուկասյան.  Ռոբերտ Քոչարյանը եղել է «Կռունկ» կազմակերպության անդամ
16:54     10 03 2025    
Բաքվի զինվորական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ մեղադրյալ Արկադի Ղուկասյանը արտահայտվել է նաև՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Արկադի Ղուկասյանը հայտնել է, որ 1988 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած հանրահավաքների հիմնական զեկուցողը՝ Արկադի Մանվելովիչ Մանուչարովն էր։

«Ես չեմ հիշում Ռոբերտ Քոչարյանի ելույթները: Քանի որ մենք ռուսերեն ենք սովորել, նա, ինչպես և ես, խնդիրներ ուներ գրական հայերենի հետ կապված։ «Հնարավոր է, որ նա եղել է հանրահավաքների կազմակերպիչներից մեկը, քանի որ եղել է «Կռունկ» կազմակերպության անդամ»,- պատմել է Ղուկասյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղուկասյան   Ղարաբաղ  


Լրահոս