Ադրբեջանի ՊԱԾ-ը ձերբակալել է Զբոսաշրջության պետական գործակալության աշխատակցին
 Ադրբեջանի ՊԱԾ-ը ձերբակալել է Զբոսաշրջության պետական գործակալության աշխատակցին
11:11     10 03 2025    
Ադրբեջանի Հանրապետության Պետական զբոսաշրջության գործակալության գրասենյակի աշխատակից Նիջաթ Հուսեյնովը 2025 թվականի մարտի 4-ին բերման է ենթարկվել Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և կանգնել դատարանի առաջ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ձերբակալվածը մեղադրվում է պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հաղորդում է Zinvor.info-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՀ նախագահի կարգադրությամբ Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Հումբաթ օղլու Նաղիևը խիստ նկատողություն է ստացել աշխատանքում թերացումների համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊԱԾ  


Լրահոս