Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կրկին ակտիվացել են եվրալրտեսները
  Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կրկին ակտիվացել են եվրալրտեսները
10:14     08 03 2025    
Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության անդամները՝ հերթական անգամ դիտարկումներ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, մարտի 7-ին ԵՄ դիտորդները ժամանել են Գազախի շրջանին սահմանակից տարածք, որտեղ հեռադիտակով ադրբեջանական տարածքների դիտարկումներ են անցկացրել։

Ադրբեջանցի սահմանապահներն արձանագրել են դիտորդական առաքելության տեղաշարժերը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարբերաբար դիտարկում է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են համապատասխան նյութեր և տեսանյութեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եվրալրտեսներ  


Լրահոս