Ադրբեջանում մեկնարկել է պահեստազորայինների ուսումնամարզական հավաք
 Ադրբեջանում մեկնարկել է պահեստազորայինների ուսումնամարզական հավաք
19:52     06 03 2025    
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շրջանակում զորամասերում մեկնարկել է պահեստազորայինների հերթական ուսումնամարզական հավաք։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ պաշտպանության նախարարությունից։

Հավաքամասի շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո պահեստազորից զորակոչված զինծառայողներին տրամադրվել է զինվորական համազգեստ և այլ պարագաներ:

Զինապարտների հետ կազմակերպվում են իրազեկչական զրույցներ, նրանց բացատրվում են անվտանգության կանոնները, անցկացվում են շարային պատրաստության պարապմունքներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՀ  


Լրահոս