Հայաստանի ԶՈՒ գեներալը դատարանում խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի դեմ
  Հայաստանի ԶՈՒ գեներալը դատարանում խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի դեմ
17:03     06 03 2025    
Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ Հայաստանի Զինված ուժերում գեներալ-մայորի կոչումով ծառայած Դավիթ Մանուկյանը խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի ԶՈւ դեմ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նա իր ցուցմունքում հաստատել է, որ Հայաստանում եղել է զինծառայող և այդ երկրի բանակի կազմում կռվել է Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի դեմ Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ։

Մանուկյանը հաղորդում է տվել, որ իր կրած հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է ՀՀ ոստիկանության վարչությունում։

Նա նաև հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենային հարվածել է «Bayraktar» անօդաչու թռչող սարք. «Իմ վարորդը վիրավորվեց, բայց ես չտուժեցի, քանի որ գտնվում էի մեքենայից 20 մետր հեռավորության վրա»։

Դավիթ Մանուկյանը հավելել ր, որ նախաքննության ընթացքում համագործակցել է հետաքննության հետ:

Ամբաստանյալ Դավիթ Ալլահվերդյանը, ազատ ցուցմունք տալով, հայտնել է, որ նախաքննության ընթացքում պատասխանել է բոլոր հարցերին։ «Իմ հանդեպ վերաբերմունքը մարդասիրական էր ու լավ, ինչի համար շնորհակալ եմ։ Հիմա ես նույնպես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- նշել է Ալլահվերդյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս