Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ գործերում։
Ադրբեջանցի կանայք միշտ եղել են մեր հասարակության հոգևոր հենարանը և միշտ ապրել են բարձր իդեալներով։ Մեր ազնիվ ու հրաշալի մայրերը բացառիկ ավանդ են ներդրել մեր դարավոր մշակութային և բարոյական արժեքների արժանավայել պահպանման գործում մինչ օրս։ Իրենց ամուր կամքով, հայրենասիրությամբ ու նվիրումով նրանք անջնջելի հետք են թողել հայրենի երկրի պայքարի տարեգրության վրա։
Այն, որ ադրբեջանցի կանայք՝ աշխարհի մի շարք զարգացած երկրների կանանցից ավելի վաղ են ստացել ընտրելու իրավունք, հանդիսանում է մեր նորագույն պատմության ուշագրավ փաստերից մեկը։ Մուսուլմանական Արևելքի կանանց շրջանում նրանք առաջին քայլերն արեցին մշակույթի, գիտության, կրթության և առողջապահության ամենատարբեր ոլորտներում, ինչը նրանց ստեղծագործական բարձր ներուժի արդյունքն է։ Ողջունելի է, որ մեր ժամանակակից երիտասարդ կանայք հարգում են այս ավանդույթները, արժանիորեն պահպանում են սերունդների հոգևոր . ժառանգորդության սկզբունքը և հաջողությամբ շարունակում իրենց նախորդների՝ լուսավորականների և մտավորականության ներկայացուցիչների ուղին։
Անցած ժամանակահատվածում մեր կանայք, ակտիվորեն մասնակցելով ազգային պետության կերտման գործընթացին, քրտնաջան աշխատելով բոլոր բնագավառներում, լիարժեք և արդյունավետ գործունեություն ծավալեցին՝ հանուն մեր Հայրենիքի հզորության ավելացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, զգալի հաջողությունների են հասել սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում»։
Zinvor.info