Էրդողան. Գազատարը կդառնա Նախչըվանի հետ մեր միասնության խորհրդանիշը
  Էրդողան.  Գազատարը կդառնա Նախչըվանի հետ մեր միասնության խորհրդանիշը
09:45     06 03 2025    
Իգդիր-Նախչըվան գազատարը կբավարարի Նախչըվանի բնական գազի կարիքները առաջիկա 30 տարիների ընթացքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ ուրախ է, որ ադրբեջանական բնական գազը առաքվում է Եվրոպա.

«Այս ոլորտում մենք լիովին համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Այսօր մենք ուրախ ենք մեր համագործակցությանը ավելացնել նոր նախագիծ։ Այն կդառնա Նախչըվանի հետ մեր միասնության խորհրդանիշը։ Այս գիծը կբավարարի Նախչըվանի բնական գազի կարիքները առաջիկա 30 տարում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   Թուրքիա