Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին «Սահմանադրության և ինքնիշխանության տարվան» նվիրված «Հեռատեսության հաղթանակը» թեմայով միջոցառմանը ելույթ ունենալիս ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության (ԵԱԿ) փոխնախագահ, Կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդագովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի անդամակցությունը Տնտեսական համագործակցության կազմակերպությանը՝ D8-ին, գործընկեր երկրի կարգավիճակում համագործակցության պահպանումը այնպիսի հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը, մեծ նշանակություն ունեն աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների ֆոնին։
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը թյուրքական պետությունների կազմակերպության հետագա ամրապնդումն է՝ թյուրքական աշխարհում երկկողմ և բազմակողմ կապերի զարգացման ճանապարհով։
Zinvor.info