Բայրամովը՝ D-8-ի աշխատանքներին նպաստելու Ադրբեջանի հանձնառության մասին
 Բայրամովը՝ D-8-ի աշխատանքներին նպաստելու Ադրբեջանի հանձնառության մասին
12:03     05 03 2025    
D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպությունը վստահություն է հայտնում՝ անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում Ադրբեջանի նշանակալի ներդրման վերաբերյալ՝ ռազմավարական կարևոր ոլորտներում, ներառյալ առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և երիտասարդական քաղաքականությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Իսիակ Աբդուլգադիր Իմամի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ X սոցցանցում D-8-ի հրապարակման մեջ։

Գրառման մեջ նշվում է, որ հանդիպմանը արտգործնախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը՝ ավանդ ներդնելու D -8-ի աշխատանքին՝ նրա նպատակներին հասնելու համար։

«Բայրամովը նշել է, մի քանի առանցքային ուղղություններ, որոնք կարող են անմիջապես կիրառվել էներգետիկայի, կլիմայի, տրանսպորտի, երիտասարդության և լրատվամիջոցների ոլորտներում: Հանդիպումը նշանավորել է՝ D-8 ընտանիքի նոր անդամին առաջին բեղմնավոր այցը, որը խոստումնալից սկիզբ է դարձել»,- ասված է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   D-8  


Լրահոս