Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ԱԳՆ-ին հղումով, հանդիպմանը քննարկվել են D-8-ի շրջանակներում համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում։
Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ նշել է, որ անցյալ տարվա D-8 գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի ընտրվելը որպես կազմակերպության անդամ, արտացոլում է՝ Ադրբեջանի աճող տարածաշրջանային և միջազգային հեղինակությունը, ինչպես նաև կազմակերպության կողմից ցուցաբերված վստահությունը։
Նշվել է, որ Ադրբեջանը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ D-8 անդամ երկրների հետ համապարփակ համագործակցության ամրապնդման համար։
Կողմերը քննարկել են նաև D-8 օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, կապի, հումանիտար, կրթական և այլն: Կողմերը նշել են՝ այդ ոլորտներում համագործակցության լայն ներուժը և քննարկել դրա զարգացման համար հետագա ծրագրերը:
Նախարար Ջ.Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է նաև՝ Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման և շինարարական լայնածավալ աշխատանքների մասին։
Zinvor.info