Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի մամուլի ծառայությունից, նա անձամբ ընդունել և լսել է՝ Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Բաբայանին և մյուներին։
Գաղտնի զրույցի ընթացքում լսվել են նշված անձանց խնդրանքները և ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովման վիճակը։
Ռ.Վարդանյանը, Բ.Սահակյանը և բուժում ստացող մյուս անձինք շնորհակալություն են հայտնել օմբուդսմենին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ այցելության և ընդունելության համար, նշել նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, խտրականության և նրանց իրավունքների ցանկացած ոտնահարման բացակայությունը, պահվելու և բժշկական օգնության նորմալ պայմանները։
Ուսումնասիրվել են նշված անձանց պահվելու պայմանները, սննդի կազմակերպումը և այլն, պարզվել է, որ նրանց իրավունքները պաշտպանված են, նրանց ցուցաբերվում է իրավաբանական օգնություն, տեղեկատվություն, բժշկական օգնություն և այլն։
Նրանց բաժանվել են բրոշյուրներ՝ ցուցումներով, թե ինչպես պետք է դիմել օմբուդսմենին՝ անհրաժեշտության դեպքում:
Zinvor.info