Պաղեստինի դեսպանի հրաժեշտի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
  Պաղեստինի դեսպանի հրաժեշտի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
09:27     05 03 2025    
Այսօր կայացել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ադրբեջանում Պաղեստինի արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Աբդուլ Քարիմի հետ հրաժեշտի հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանում Պաղեստինի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։

«Նասեր Աբդուլ Քարիմը շնորհակալություն է հայտնել Հիքմեթ Հաջիևին ջերմ ընդունելության համար, որը տեղի է ունեցել՝ Ադրբեջանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է կատարվել երկու եղբայրական երկրների՝ Պաղեստինի և Ադրբեջանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների նշանակության և հեռանկարների շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս