ANAMA-ի սակրավորները մարզում են ՊՆ աշխատակիցներին
 ANAMA-ի սակրավորները մարզում են ՊՆ աշխատակիցներին
17:23     04 03 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) պաշտպանության նախարարության անձնակազմի համար դասընթացներ է անցկացրել «Հումանիտար ականազերծում» և «Մարտադաշտի ականազերծում» թեմաներով։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել է ANAMA-ից, ավելի քան երեք շաբաթ տևած ուսուցման հիմնական նպատակը սակրավորների հմտությունների կատարելագործումն էր հումանիտար ականազերծման և մարտական գոտիները ականներից մաքրելու գործում:

Աղդամի շրջանի զինվորական ավանում անցկացված վարժանքների ընթացքում անձնակազմը կատարել է ականորսիչների կիրառման, հումանիտար ականազերծման և մարտական տարածքների մաքրման մեթոդաբանության, գծանշման նշանների կիրառման, հայտնաբերված զինամթերքի գնահատման առաջադրանքներ:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան վկայականներ ANAMA-ից:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA  


Լրահոս