Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է՝ ավիացիոն և տիեզերական ապահովագրական «AlfaStrakhovanie» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։
«Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում, ինչպես նաև ավիափոխադրողի պատասխանատվությունը ուղևորների նկատմամբ, ապահովագրված են եղել «AlfaStrakhovanie»-ի կողմից»: Ռիսկերի հիմնական մասը վերաապահովագրվել է Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերության (ՌԱՎԸ) կողմից: «Ինքնաթիռի ապահովագրության ամբողջական վճարը կատարվել է փետրվարին»,- ասել է նա։
Սակայն նա չի հրապարակել ավիացիոն մարմնի ապահովագրության փոխհատուցման չափը։
Կաբաչնիկը բացատրել է, թե ինչու ապահովագրողը ստիպված չի եղել սպասել օդավիավթարի պաշտոնական հետաքննության ավարտին։