Պինևիչը և Հուսեյնովը քննարկել են Բելառուսի մասնակցությունը Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը
Պինևիչը և Հուսեյնովը քննարկել են Բելառուսի մասնակցությունը Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը
17:33     03 03 2025    
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Դմիտրի Պինևիչը Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Բելառուսի մասնակցությունը Ադրբեջանի ազատագրված տարածքներում բնակավայրերի վերակառուցման և վերականգնման շրջանակներում համատեղ նախագծերի իրականացմանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս