Հիքմեթ Հաջիևը և Գվի-Յոպ Սոնը քննարկել են համագործակցության զարգացումը
  Հիքմեթ Հաջիևը և Գվի-Յոպ Սոնը քննարկել են համագործակցության զարգացումը
15:26     03 03 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը քննարկում է անցկացրել ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով զարգացման համակարգման գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յոպ Սոնի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Գվի-Յոպ Սոնի X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։

«Շնորհակալություն Հիքմեթ Հաջիևին արդյունավետ քննարկման համար, թե ինչպես դարձնել ՄԱԿ-ի զարգացման համակարգը ճկուն, շարժական և պահանջարկի վրա հիմնված՝ Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ առաջընթացն ավելի արագացնելու համար: Սերտ համագործակցությունը կայուն զարգացման բանալին է», - գրել է Գվի-Յոպ Սոնը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս