«Գարանս» ցիկլոն. ԲՆԽ-ն աջակցել է Ռեյունիոն կղզու բնակիչներին
  «Գարանս» ցիկլոն.  ԲՆԽ-ն աջակցել է Ռեյունիոն կղզու բնակիչներին
12:52     01 03 2025    
Բաքվի նախաձեռնող խումբը (ԲՆԽ) համերաշխություն է հայտնել ֆրանսիական գաղութատիրությունից տառապող Ռեյունիոն կղզու բնակիչներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ԲՆԽ-ն համերաշխության ուղերձ է հրապարակել՝ կապված նախօրեին կղզու վրա հասած հզոր «Գարանս» ցիկլոնի հետ։

«Գարանս» ցիկլոնը լուրջ ավերածություններ է առաջացրել Ռեյունիոն կղզում՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրականության և մաքուր ջրի, ավերել տներն ու ենթակառուցվածքները, հեղեղել փողոցները։ Կղզու բնակիչները ծանր վիճակում են: Արդեն կա երեք զոհ:

Այս դժվարին ժամանակներում մեր մտքերն առաջին հերթին ուղղված են տուժածներին և նրանց մերձավորներին: Քաջություն բոլորին», - ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Ռեյունիոն կղզու իշխանությունները նախօրեին «կարմիր» նախազգուշացում էին տվրել «Գարանս» ցիկլոնի պատճառով։
Zinvor.info

Հեշթեգներ. ԲՆԽ   Գարանս  


Լրահոս