Մեկնարկել է Ռամադան ամիսը
  Մեկնարկել է Ռամադան ամիսը
09:44     01 03 2025    
Ադրբեջանում մեկնարկել է Ռամադան ամիսը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Կովկասի մահմեդական վարչության Գազիների խորհրդի ֆեթվային, այս տարի Ռամադանի առաջին օրը Գրիգորյան օրացույցով համընկնում է մարտի 1-ին։

Ֆեթվայում նշվում է, որ այս տարի Ռամադանը կհամընկնի Նովրուզի տոնի հետ, և շարիաթի տեսանկյունից դա խնդիրներ չի ստեղծում հասարակության մեջ։

«Բարեգործությունը, կարիքավորներին, անօթևաններին, մանկատներին, տարեցներին օգնելը և ծնողներին խնամելը այն բարի գործերից են, որոնք պարտադիր են, հատկապես Ռամադանի ժամանակ, և այդ բարի գործերը բնորոշ են նաև Նովրուզի սովորույթներին», - ասվում է ֆեթվայում:

ԿՄՎ-ում ընդգծել են, որ տոնական սեղանը, ներառյալ վերջին տոնական երեքշաբթի օրը՝ «Իլախը ր Չերշենբե»-ն, պետք է գցել իֆթարից հետո։

Իմսակը Ռամադանի առաջին օրը ժամը 05:49-ին է, իսկ Իֆթարը՝ 18:47-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռամադան   Ադրբեջան  


Լրահոս