ԱՀ ԱԳՆ. Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին
  ԱՀ ԱԳՆ.  Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին
17:37     28 02 2025    
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փետրվարի 28-ի հայտարարությունը, որը պարունակում է չհիմնավորված պնդումներ՝ Ադրբեջանում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող կալանավորվածների և հայազգի անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանության մեջ։

«Անջատողականների առաջնորդները, որոնց Հայաստանը աջակցում էր շուրջ 30 տարի, և այլ հայազգի կալանավորված անձինք մեղադրվում կամ արդեն դատապարտված են՝ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար։ Ժնևի կոնվենցիաների, միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն ունի նման հանցագործությունները հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր իրավունքները»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։

«Մեղադրյալների բոլոր իրավունքները պատշաճ կերպով ապահովված են, դատաքննությունն ու նրանց ցուցմունքները արձանագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել և չեն հաստտավել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են կալանավորներին, ինչպես նաև ապահովվում է նրանց կապը ընտանիքների հետ՝ հեռախոսային և տեսազանգերի միջոցով։ Վերջին նման հանդիպումը կազմակերպվել էր այս տարվա փետրվարին»,- նշել է Ա.Հաջիզադեն։

Նա հավելել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի սկսել որևէ հետաքննություն՝ ադրբեջանցի ռազմագերիների և կալանավորված քաղաքացիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ, և չի համագործակցում 4000 անհետ կորած ադրբեջանցիների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: «Ականատեսների վկայությունների և բազմաթիվ փաստերի համաձայն, կոպտորեն խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ 1949թ. Ժնևի կոնվենցիաները, բոլոր ադրբեջանցի ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և պահվել նվաստացուցիչ պայմաններում։

Եվ հիմա, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն, Հայաստանը դատավարությունն անվանում է «բեմականացված»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս